Ողջ աշխարհում եվրոպացիների անվտանգությունը կախված է Թուրքիայի նկատմամբ հարգանքից. Էրդողան


02:46 , 23 մարտ, 2017

Image result for ‫اردوغان‬‎Եվրոպացիները չեն կարող իրենց անվտանգ զգալ աշխարհի ոչ մի երկրում, եթե Եվրոպան շարունակի Անկարայի նկատմամբ կիրառել «նացիստական» մեթոդներ, հայտնում է pl.com.ua-ը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Եթե Եվրոպան այդպես շարունակի՝ ոչ մի եվրոպացի աշխարհի ոչ մի երկրում չի կարող անվտանգ ման գալ փողոցներում: Մենք, Թուրքիան, կոչ ենք անում Եվրոպային հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»: