Լոնդոնյան ահաբեկչությունից հետո անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել Նյու Յորքում


00:54 , 23 մարտ, 2017

 Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած հարձակումից հետո Նյու Յորքի իշխանությունները զինված պահակախումբ են նշանակել Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ: Այդ մասին հայտնում է TASS-ը:

 Նշվում է, որ շինության մոտ գտնվում է 4 ոստիկանական ավտոմեքենա, իսկ շինության մուտքի մոտ հսկում են հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներ:

 Ավելի վաղ ասվել է, որ մարտի 22-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ: Վերջին տվյալների համաձայն՝ չորս մարդ զոհվել է, այդ թվում մեկ ոստիկան, 20-ը՝ վիրավորվել: