Մերկապարի ժամանակ Ջեյմի Լի Քերթիսը կորցրեց հավասարակշռությունը: Կարող եք տեսնել, թե Առնոլդ Շվարցենեգերը հետին պլանում ինչպես է պատրաստվում օգնել նրան, բայց նա արագ վեր կացավ և շարունակեց շոուն:
Երբ Ջեքը պատրաստվում էր նկարել Ռոզին, պետք է նրան խնդրեր պառկել բազմոցին, բայց փոխարենը կարմրող Դի Կապրիոն ասաց. «Պառկիր մահճակալին, օհ, նկատի ունեմ բազմոցին»:
Կինոյի պատմության ամենահայտնի արտահայտություններից մեկը՝ «Ես աշխարհի արքան եմ», Լեոնարդո Դի Կապրիոն է հանպատրաստից ասել:
Վուդի Ալենի հերոսը որոշեց կոկաին փորձել կյանքում առաջին անգամ: Նրան զգուշացրել էին, որ դա թանկարժեք բան է, ուստի նա դանդաղ բացեց ամանը, մի քիչ փոշի վերցրեց փորձելու համար, հետո հանկարծ փռշտաց՝ մեծ քանակությամբ փոշի օդում տարածելով: Մյուս դերասանները չկարողացան զսպել ծիծաղը:
Հիշո՞ւմ եք տեսարանը, երբ Վիգո Մորթենսենը նետում է օրգի պողպատե սաղավարտը և ծնկում լաց լինելով: Փիթեր Ջեքսոնը շատ տպավորված էր, թե դերասանն ինչպես է փոխանցում ցավ և մտատանջություն: Սակայն ցավն իրական էր. Վիգոն ոտքի երկու մատները կոտրեց սաղավարտին հարվածելիս, բայց շարունակեց խաղալ:
Եռերգության առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ օրկերի առաջնորդը պետք է առանց նշան բռնելու դանակը նետեր Արագոնի ուղղությամբ, սակայն օրգի նրա արհեստական աչքերի պատճառով նա մի քիչ սխալվեց: Զենքը թռավ ուղիղ Վիգոյի վրա, բայց նա չշփոթվեց և հետ մղեց այն:
Այս տեսարանում բոլորը պետք է նույն տեքստը կարդային թերթից, բայց ոմանք սկսեցին հեծեծալ, համընդհանուր ծիծաղ բռնկվեց: Տեսարանն առանց փոփոխվելու ներկայացվեց հանդիսատեսի դատին:
Ֆիլմի ամենասիրված մասերից է, երբ Էդուարդը Վիվիանին թանկարժեք վզնոց է նվիրում: Հենց Ջուլիա Ռոբերթսը ձեռքը մոտեցրեց, Ռիչարդ Գիրը հանկարծ փակեց տուփը:
Քրիս Փրեթը պատահմամբ գցեց վտանգավոր արտեֆակտը և գետնին ընկնելուց առաջ բռնեց այն:
Այս տեսարանում Ջեք Նիքոլսոնի կերպարը կացնով կոտրեց դուռը և գլուխը մտցրեց անցքի մեջ՝ ասելով. «Ահա Ջոնին»: Սա ևս սցենարով նախատեսված չէր:
Երբ Ջոկերը հայտնվեց ճաղերի հետևում, պարզապես հանգիստ ամեն ինչ նայում էր: Շուտով նա վկայեց կոմիսարին Ջիմ Գորդոնի օգնելու մասին, և ծափահարություններ հետևեցին: Հիթ Լեջերը ևս սկսեց ծափահարել՝ չփոխելով դեմքի սարսափելի արտահայտությունը: Այս տեսարանը ևս սցենարում չկար, բայց հիմա կինեմատոգարֆիայի ամենասիրված հատվածներից է:
Ֆիլմի բոլոր սիրահարները սիրում են տեսարանը, որում արքայադուստր Լեան խոստովանում է, որ սիրում է Հան Սոլոյին, ով քիչ է մնում՝ սաի կարբոնիտի մեջ: Սցենարի համաձայն՝ Հարիսոն Ֆորդը պետք է պատասխաներ՝ «ես նույնպես», բայց նա ասաց՝ գիտեմ:
Ամբողջ ֆիլմի ամենասարսափելի տեսարաններից մեկը Կլարիսա Սթարլինգի և Հանիբալ Լեքթերի զրույցն է: Խոսքի այն մասին, որ ինքը կերել է իր լյարդը որոշ լոբիների հետ, Էնթոնի Հոփքինսն այնպիսի անսպասելի ձայն ավելացրեց, որ Ջուդի Ֆոսթերը սարսափեց:
Տեսարանում, որում Ռոբին Ուիլյամսի կերպարը պատմում է, թե իր կինն ինչպես է վատ հոտ հանել քնի մեջ, Մեթ Դեյմոնը անկեղծորեն ծիծաղում է, քանի որ չէր սպասում դա լսել: Ռոբին Ուիլյամսը դա ընթացքում հորինեց: