Աբու Դաբիում ընթացող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի
ընթացքում ստորագրվել է 100 միլիոն դոլարի ներդրումների մասին փոխըմբռնման հուշագիր:
Ընկերությունը նպատակ ունի այս տարվանից սկսած՝ Հայաստանում կառուցելու ֆոտովոլտային կայաններ և գործարկելու դրանք՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։
Սպասվում է, որ ծրագիրը իրականանալու է փուլային սկզբունքով: Այս տարի կկառուցվեն մոտ 100-120 մեգավատ
կայաններ, որոնք կարտադրեն երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 3-4 տոկոսը: