Բացվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը


16:06 , 22 մարտ, 2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ ժամը 15:30-ի դրությամբ, «Տավուշի  ՃՇՇ» ՓԲ ընկերության  ճանապարհաշինարարների  կատարած  մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության բոլոր  ճանապարհները  բաց են: