Բակո Սահակյանը ծանոթացել է Շուշիի Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին


15:41 , 22 մարտ, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Շուշի քաղաք եւ տեղում ծանոթացել Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանն ընդգծել է այս մշակութային օջախը նախատեսված ժամկետներում ավարտին հասցնելու կարեւորությունը եւ աշխատանքների բարձր որակի խստիվ պահպանման հրամայականը: