Հենրիխ Մխիթարյանը կխաղա Յուրա Մովսիսյանի դեմ


13:32 , 22 մարտ, 2017

2017/2018 թ.թ. մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում հուլիսին կմասնակցի International Champions Cup մրցաշարին: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» հետ:

Բացի այս «Յունայթեդը» կանցկացնի նաև երկու ընկերական հանդիպում: Մասնավորապես հուլիսի 15-ին Հենրիխ Մխիթարյանի թիմը կմրցի «Լոս Անջելս Գելեքսիի», իսկ հուլիսի 17-ին «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Վերջինի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: