Asekose.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանն իր տեսահոլովակում, որտեղ շատերի կարծիքով նա գեյշայի կերպարով է երևում, կարծես թե նման գնահատականի պատճառ դարձած հագուստը «թխել» է ռուս երգիչ Սերգեյ Լազարևի ոճից:
Բնականաբար, Արծվիկը այս նմանակման մեջ «մեղքի» նվազագույն բաժինն ունի, քանի որ հիմնական դերակատարները, վստահ ենք, Եվրատեսիլի հայաստանյան պատասխանատուներն են ու նրանց կողմից երաշխավորված դիզայները:
Չնայած մոսկովյան շոու բիզնեսին ծանոթ և ռուսաստանյան տարբեր դիզայներներին գովազդող Արծվիկն արժեր, որ ինքն էլ ուշադիր լիներ Եվրոպայի առաջ ներկայանալիք սեփական ոճի հանդեպ ու հայաստանյան գործընկերների ցանկացած որոշում «հալած յուղի» պես չընդուներ: