Սոմալիում տեղի ունեցած 4 ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ


03:18 , 22 մարտ, 2017

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի է ունեցել ահաբեկիչների 4 հարձակում, որի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով` սկզբում ահաբեկիչները պայթեցրել են ականապատված ավտոմեքենան նախագահական պալատից ոչ հեռու: Պայթյունից անմիջապես հետո մի քանի զինյալ կրակ են բաց արել երկրի պաշտպանության նախարարության շենքի վրա:

Որոշ ժամանակ անց Ազգային թատրոնի մոտ պայթել է ևս մեկ ավտոմեքենա, որից հետո պայթյուն է տեղի ունեցել հիվանդանոցի մոտ:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը: