Կոտայքում շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել է 6 երեխա


21:08 , 21 մարտ, 2017

 Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 7 մարդ, որոնցից 6-ը` երեխաներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հիվանդանոցի աշխատակիցներին եր եխաների մայրը հայտնել է, որ տանը վատ են զգացել: Թունավորման հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: