«Հայկական ժամանակ». Ընտրության օրը չի փոփոխվի


10:15 , 21 մարտ, 2017
«Բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց համաձայնությունը տային, ինչը չեն արել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլից 2-ից տեղափոխելու հնարավորությանը: Կիրակի օրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ էր արել ընտրություններին մասնակից դաշինքներին եւ կուսակցություններին՝ համաձայնության գալ եւ առաջարկել իշխանությանը՝ ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը:
Մեր հարցին, թե միգուցե իշխանություննե՞ր նման նախաձեռնությամբ հանդես գան, հատկապես որ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմը նկատի ունենալով՝ չէր բացառել 4-5 օրով հետաձգելը: «ՀՀԿ-ն իր կարծիքն ասել է ամիսներ առաջ եւ մեր կարծիքը մնում է նույնը՝ եթե բոլոր քաղաքական ուժերը գտնեն, որ պետք է օրը փոխվի, մենք պատրաստ ենք քննարկել:
 
Փոխողը մենք չենք, պետական լիազոր մարմինն է: Այսօր արդեն ԿԸՀ նախագահը հանդես է եկել  հայտարարությամբ»,-  հավելեց Շարմազանովը: «Ընտրությունների օրը նշանակված է, մենք այդ հաշվարկով իրականացնում ենք մեր գործառույթները»,- ասել էր Մուկուչյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։