Գողությունների պատճառով Պեկինի զուգարաններում կտեղադրեն զուգարանի թուղթ տվող էլեկտրոնային համակարգ


04:55 , 21 մարտ, 2017

Image resultՉինաստանի մայրաքաղաքի հասարակական զուգարաններում կհայտնվի այցելուների դեմքը ճանաչող էլեկտրոնային համակարգ զուգարանի թուղթ տալու համար` հիգիենայի առարկաների հաճախակի գողությունների կանխարգելման նպատակով: Այդ մասին հայտնում է CNBC News-ը:

Զուգարանի յուրաքանչյուր այցելու այժմ կարող է ստանալ միայն 60-70 սմ չափսի թուղթ մեկ անգամվա համար: Հաջորդ անգամ սարքը կաշխատի միայն 9 րոպե անց:

Հաղորդվում է, որ զուգարանի այցելուն պետք է դեմքով կանգնի պատի վրա ամրացված դեմքը ճանաչող էլեկտրոնային սարքի դիմաց և հանի գլխարկն ու ակնոցները:

Նշվում է, որ այդ համակարգը երեք հասարակական զուգարաններում արդեն տեղադրվել է: