Որ դեպքում ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում. հայկական կողմի պայմանը


22:24 , 20 մարտ, 2017
Araratnews.am-ը գրում է.
 Ադրբեջանի դրոշը կարող է  ծածանվել Ստեփանակերտում միայն մի դեպքում, եթե այդ երկիրը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որ ադրբեջանական դրոշը ծածանվում է  Լելե Թեփեում, այն կծածանվի նաև Շուշիում և Խանքենդիում (Ստեփանակերտ):

«Մենք Ալիեւին ասել ենք, որ ադրբեջանական դրոշը կարող է ծածանվել Արցախում, բայց Ադրբեջանի դեսպանատան վրա, որի շենքը մենք կտրամադրենք, լինի դա Ստեփանակերտում, Շուշիում թե այլ տեղ՝ կախված է բանակցություններից»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։