Ադրբեջանի իշխանությունները փետրվարին ձախողման պատճառը համարում են հենց բանակի բարոյահոգեբանական ցածր մակարդակը


15:13 , 20 մարտ, 2017
Картинки по запросу զաքիր հասանովԱպրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերում կատարված նյութատեխնիկական, ինժիներական ահռելի աշխատանքներից հետո դիրքերը դարձել են գրեթե անխոցելի, որն էլ տեսանելի արդյունք տվեց հակառակորդի փետրվարյան դիվերսիոն հարձակումների ընթացքում: Այսպիսով` ադրբեջանական կողմը փետրվարյան ձախումներից հետո հիմնական շեշտը դրել է իր զինվորների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու վրա, այդ պատճառով էլ Զաքիր Հասանովի գլխավորությամբ ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական հավաքներ են իրականացվում: Կարող ենք փաստել, որ ադրբեջանի իշխանությունները փետրվարին մինչև տասը զոհ տալու ձախողման պատճառը համարում են հենց բանակի բարոյահոգեբանական ցածր մակարդակը, որն էլ թիրախավորված փորձում են լուծել՝ չհասկանալով, որ դա էլ չի իրենց վիճակը փրկելու: