Երկրագնդի արժանապատվությունից զուրկ եւ քաղաքականապես ամենատգետ ազգը հայերն են


21:10 , 18 մարտ, 2013

Ուզում եք՝ ընդունեք, ուզում եք՝ ոչ, երկրագնդի արժանապատվությունից զուրկ եւ քաղաքականապես ամենատգետ ազգը հայերն են: 1. Այն, ինչն անելու համար ուրիշ ազգերը փող են ստանում, հայերն հակառակն են անում՝ իրենք են փող վճարում (օր.՝ մեր երկրում գտնվող ռուսական բազայի դիմաց Հայաստանը ոչ մի կոպեկ չի ստանում, դեռ ավելին, դրա կենսաապահովման ծախսերի մոտ 80 տոկոսն ընկնում է Հայաստանի վրա): 2. Այն, ինչ ուրիշ ազգեր երբեւէ թույլ չեն տալիս իրենց տարածքներում՝ իրենց ինքնիշխանության որեւէ սահմանափակում, մենք մեր ինքնիշխանությունը կամավոր սահմանափակում ենք՝ մեր տարածքներն ու դրանց վրայի շինությունները անվարձ եւ անժամկետ տրամադրելով օտար պետությանը (օր.՝ Ռուսաստանին տրամադրված հողերը եւ շինությունները): 3.Այն, որ աշխարհի որեւէ երկրում բացառվում է օտար երկրի պետական սեփականություն հանդիսանող ձեռնարկությունների գոյությունը, մեր երկրում նույնիսկ ազգային անվտանգության ռազմավարական բաղադրիչներն են դարձել ռուսական պետական սեփականություն (օր.՝ էներգետիկան, կապը, երկաթուղին): 4. Այն, որ որեւէ պետություն թույլ չի տա, որ իր տարածքում գործունեություն վարի օտար երկրի պետական որեւէ մարմին, Հայաստանում գործում են ռուսական պետական գերատեսչություններ (օր.՝ ՌԴ դատախազությունը, միգրացիոն ծառայությունը եւ այլն): 5.Այն, որ որեւէ երկիր իր արտաքին պետական պարտքը կբացառի մարել պետական ունեցվածքով, Հայաստանում անում են առանց աչքերը թարթելու (օր.՝ Ռոբիկի «Գույք պարտքի դիմաց» գործարքը ՌԴ-ի հետ): 6. Այն, որ որեւէ այլ ազգի ղեկավար երբեք իրեն թույլ չի տա հանդես գալ որեւէ օտար երկրի կամ երկրների խմբի իր երկրի ներքին գործերին միջամտելու հնարավորություններ տրամադրելու նախաձեռնողի դերում, Հայաստանի ղեկավարի աթոռին բազմողը կանի՝ առանց աչքերը թարթելու (օր.՝ Սերժիկի ելույթը ՀԱՊԿ-ի 2011-ի դեկտեմբերի 21-ի նիստում «արագ արձագանքման ուժերի» լիազորությունների վերաբերյալ): Վստահ եղեք, որ ներկայացվածը նվազագույնն է այն ամեն փալասությունների եւ տգիտությունների, որոնք ստվեր են նետում մեր ազգային արժանապատվության եւ մեր պետական մարմինների գործառնույթային կարողությունների վրա: Իսկ «գուցե» այս բոլորն ուղղակի համակարգված ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է: