«X Factor»-ում հերթական սկանդալն է հասունանում. Դավիթ Չախալյանը լքում է նախագիծը՝ անհավասար պայմաններում


13:06 , 20 մարտ, 2017

«X Factor»-ում հերթական սկանդալն է հասունանում. Դավիթ Չախալյանը լքում է նախագիծը՝ անհավասար պայմաններում. Որտե՞ղ էր Գարիկը. այս հարցը մտահոգում է մասնակցի երկրպագուներին:

Նախագծից դուրս մնաց, երկրպագուների կարծիքով, թերևս լավագույն մասնակիցներից մեկը՝ Դավիթ Չախալյանը:

Ըստ նախագծի կանոնների՝ վտանգավոր գոտում հայտնվածները (այս պարագայում՝ Յուրին և Դավիթը) պետք է իրենց կատարումները ներկայացնեին, ինչից հետո ժյուրին այդ պահին պետք է քվեարկություն անցկացներ: Սակայն ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանը բացակայում էր: Ինչո՞ւ ժյուրիի մեկ անդամի բացակայության պատճառով չհետաձգվեց համերգը: Այս հարցը մտահոգում է մասնակցի բազմաթիվ երկրպագուներին, և նրանք ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Այս պահին համացանցում առկա է Դավիթ Չախալյանի երգի տեսանյութը և քվեարկության պահը.

Ահա youtube-յան օգտատերերի մեկնաբանությունները՝