Ադրիանա Լիման հանրության առաջ երևացել է նոր ընկերոջ հետ


16:00 , 19 մարտ, 2017

Սուպերմոդել Ադրիանա Լիման վերջերս բաժանվել է ֆուտբոլիստ Ջուլիան Էդելմանից: ԶԼՄ-ները, մասնավորապես Page Six-ը, գրում են, որ նա արդեն նոր ընկեր ունի: Նրան տեսել են բեյսբոլիստ Մեթ Հարվիի հետ ժամադրության ժամանակ:

«Նրանք չէին կարողանում կտրվել իրարից: Մշտապես ծիծաղում էին և հպվում իրար, ինչպես դպրոցականներ»,- գրում է պարբերականը:

Նշենք, որ Լիման 8 տարով մեծ է իր ընկերոջից:

Ճիշտ է, առայժմ Ադրիանան և Մեթը չեն շտապում հաստատել իրենց սիրավեպի մասին լուրը: Խոսակցություններ են շրջանառվում, որ նրանց տեսել են համբուրվելիս: