Լատվիացի Ռապունցելը չի կտրել մազերը 20 տարի (Photo)


05:32 , 18 մարտ, 2017
Լատվիացի 27-ամյա Ալիյա Նասիրովան 20 տարի է ծախսել, որպեսզի մազերի երկարությունը հասցնի 2,3 մետրի: 
Չնայած լատվիացի Ռապունցելն արդեն հանրահայտ է դարձել, բայց աղջիկը խոստովանում է, որ դա իրեն հեշտությամբ չի տրվում: Նման երկարության վարսերն իրենց անհարմարություններն ունեն: Օրինակ՝ դրանք 2 կգ քաշ ունեն և լվացման ու չորացման վրա մի ամբողջ օր է ծախսվում: