Շոտլանդիայի հանրաքվեի ժամանակը չէ. Թերեզա Մեյ


13:00 , 17 մարտ, 2017

f103d1be-0674-44c2-b217-3e9890866549-2060x1236Araratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ այժմ Շոտլանդիայի անկախության վերաբերյալ երկրորդ հանրաքվեի ժամանակը չէ. հաղորդում է BBC-ն:

Մեյը չի նշել` արդյոք բացառո՞ւմ է հանրաքվեի անցկացումը հետագայում, թե՞ ոչ:

Օրեր առաջ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել էր, որ տարածաշրջանային խորհրդարանից անկախության երկրորդ հանրաքվեն անցկացնելու թույլտվություն կխնդրի, քանի որ շոտլանդացիների մեծ մասը դեմ է քվեարկել Brexit-ին և ցանկանում է մնալ Եվրոպական միության կազմում: