Այսօր վաղ առավոտյան բավական թեժ է եղել սիրիա-իսրայելական սահմանին


12:02 , 17 մարտ, 2017
Картинки по запросу սարգիս գրիգորյանԱյսօր վաղ առավոտյան բավական թեժ է եղել սիրիա-իսրայելական սահմանին:
Իսրայելական ինքնաթիռների՝ Սիրիայի տարածքում կատարած հերթական հրթիռակոծության ընթացքում աշխատել է սիրիական ՀՕՊ համակարգը` իսրայելական ինքնաթիռների վրա արձակելով հրթիռներ:
Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ իրենց կողմից կիրառվել է Arrow-3 հակաբալիստիկ համակարգը, որի օգնությամբ խաթարվել է իսրայելական ինքնաթիռների դեմ կիրառված սիրիական զինուժի հակահարվածը: