ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


10:30 , 17 մարտ, 2017

Картинки по запросу ձյուն ճանապարհՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում և Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: