Ռուսական ավտոարտադրությունը որոշել է վերակենդանացնել բոլորիս հայտնի «Ջորին» (Photo)


03:19 , 17 մարտ, 2017

Ռուսական ավտոարտադրության ինժեներները որոշել են վերակենդանացնել բոլորին հայտնի ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենան: Հայերիս շրջանում այն հայտնի է որպես «Ջորի», իսկ ռուսներն այն անվանում էին «Копейка»:

Մեքենայի նոր տարբերակը չի լինի խորհրդայինի պես անշուք, այլ կունենա ժամանակակից դիզայն ու հզորությունը: Դրա արտաքին տեսքը ավելի շուտ նման կլինի Ford Mustang-ի և Chevrolet Camaro-ի խառնուրդին:

Մեքենան կթողարկվի այս տարվա վերջերին: Գինը դեռևս հայտնի չէ: