Google-ը ստեղծել է երեխաների հեռախոսների վրա վերահսկման ծառայություն


00:19 , 17 մարտ, 2017

Image result«Google ընկերությունը հայտարարել է Family Link նոր ծրագրի թողարկման մասին, որի օգնությամբ ծնողները կարող են 13 տարեկանից փոքր իրենց երեխաների համար Google-ում ստեղծել հաշիվներ»,- հայտնում է hyser.com.ua-ը:

Այդ հաշիվները կլինեն ծնողների լիարժեք վերահսկողության տակ: Նրանք կկարողանան հետևել, թե ինչպիսի ծրագրեր են օգտագործում իրենց երեխաները, իմանալ բջջային սարքերի օգտագործման տևողությունը, կարգավորել Google-ում «անվտանգ որոնումը»:

Այժմ Family Link-ը գտնվում է փորձարկման փուլում և գործում է միայն ԱՄՆ-ում: