ՌԴ ԱԳՆ-ում ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել Եվգենի Պետրոսյանի ելույթներին


22:00 , 16 մարտ, 2017

Ռուսաստանի արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի վերլուծաբաններին, որոնք «Ուրախների և հնարամիտների ակումբ» (КВН) հաղորդումը անվանել են «քաղաքական ռազմավարական հաղորդակցության գործիք»,  խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Եվգենի Պետրոսյանի ելույթներին:

«Հրավիրում ենք ՆԱՏՕ-ի վերլուծաբանների ուշադրությունը, ովքեր «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ը համարել են «քաղաքական ռազմավարական հաղորդակցության գործիք». Պետրոսյանը, ի դեպ, ևս ջանացել է»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ռուս դիվանագետները ՆԱՏՕ-ին հիշեցրել են դերասանի ելույթներից մեկը