Ի՞նչն էր «Հաց բերողի» մահվան պատճառը


17:30 , 16 մարտ, 2017
Hraparak.am-ը գրում է.
 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»: «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ սուր սիրտ-անոթային անբավարարության պատճառով է մահը վրա հասել. «Երեկ գիշերն են իրեն վիրահատել, քսան րոպե առաջ է մահացել:
 Վիրահատությունը նորմալ էր անցել, բայց պատճառը, որը բերել էր անհետաձգելի վիրահատության, արդեն բարձիթողի վիճակ էր այնտեղ՝ բարդություններով լի: Մահը բանտի հետ կապ չունի, ինքը մեր մոտից ինքնակամ լքել էր հիվանդանոցը, ուշ էր դիմել հիվանդանոց»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։