Ադրբեջանական կողմը առաջնագծում ունեցած ակտիվությունը փորձում է փոխանցել դիվանագիտական ճակատ


13:48 , 16 մարտ, 2017
Картинки по запросу առաջնագիծՎերջին շրջանում ադրբեջանական կողմը, չկարողանալով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրները, առաջնագծում ունեցած ակտիվությունը փորձում է փոխանցել դիվանագիտական ճակատ: Ամենօրյա հայտարարություններն ու հայկական կողմին ագրեսիայի մեջ մեղադրելու ադրբեջանական կողմի բոլոր փորձերը ձախողվում են, իսկ միջազգային հանրության համար նորից ակնհայտ է դառնում, թե ով ինչ ճանապարհով դեպի ուր է գնում: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ դիվանագիտական ճակատում էլ ադրբեջանական կողմը ոչ մի հաջողության չի հասնում: