Թափանցիկության միջազգային ստանդարտները՝ ՀՀ-ում


10:40 , 16 մարտ, 2017

Картинки по запросу ԱՃԹՆՄարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաքում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը:

Այդ կառույցի նպատակն է պահպանել հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը:
Այսպիսով՝ Հայաստանը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը:

Անդամակցության շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար, ինչը խթան կհանդիսանա հանրության և ներդրողների վստահության բարձրացման համար:

Հետաքրքիր է, որ Հայաստանի անդամակցության օրերին կասեցվել է Ադրբեջանի մասնակցությունը ԱՃԹՆ-ին, որը միացել էր կառույցին դեռևս 2003 թվականին: