Թեթև արդյունաբերության «թեթև թռիչքը»


17:15 , 15 մարտ, 2017

Image result for Թեթև արդյունաբերությունԱրդյունաբերության համար 2017 թվականի սկիզբը կարելի է դրական համարել: Այս ոլորտում 80-ից ավելի ընկերություն զբաղվում է հագուստի արտադրությամբ, 20-ից ավելին` մանածագործությամբ, իսկ 30-ից ավելին` կոշիկի արտադրությամբ:

Տարեսկզբի հունվար ամսին Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում աճ է գրանցվել: Մասնավորապես՝ հագուստի արտադրության ոլորտում արձանագրվել է 60 տոկոս, իսկ մանածագործության մասով աճը կազմել է 3.1 անգամ:

Ինչ վերաբերում է ոլորտում կատարվող ներդրումներին, ապա դրանք ունեն իրացման երկարաժամկետ միտում: Օրինակ՝ ձեռնարկություններից մեկը նախատեսում է 12 մլն դոլարի ներդրում կատարել, սակայն առաջիկա 2-3 տարիների ընթացքում` կախված աճի տեմպերից: