Ուկրաինայի առաջարկը՝ Թուրքիային


03:52 , 15 մարտ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել ինքնաթիռների համատեղ ստեղծման գաղափարով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ուկրաինական կառավարության հաղորդագրությանը:

Հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Գրոյսմանի՝ Թուրքիա այցի շրջանակում, կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ պաշտպանական-արդյունաբերական և ավիատիեզերական ոլորտներում, զբոսաշրջությունում և ենթակառուցվածքներում:

Ուկրաինացի վարչապետը կարծում է, որ ռազմաարդյունաբերական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ինքնաթիռաշինության ոլորտում միավորվելու հնարավորությունների հարցը: