Ոստիկանությունը հաստատում է. Ջրառատում կիրառվել է ինքնաձիգ
17:18 , 14 մարտ, 2017
Armenpress-ը գրում է.
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14ին աշակերտների միջև վիճաբանությունը վերաճել է մեծահասակների միջև հաշիվներ մաքրելու և կիրառվել է ինքնաձիգ: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը միջադեպի մասնակիցները փորձել են վերցնել նրանից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում արձակվել է կրակոց: Երեք մարդ մարմնական վնասվածք է ստացել, մեկը՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկ մարդ՝ կտրող ծակողգործիքով պատճառված վնասվածք, մեկ հոգի էլ ունի ձեռքի կոտրվածք:
Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց: «Ոստիկանության ծառայողները կանխել են վիճաբանությունը, ինքնաձիգն առգրավված է: Կատարվում են համապատասխան միջոցառումները, իրավիճակը վերահսկվում է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում են համապատասխան միջոցառումներ»,հայտնում են ոստիկանությունից: