Ժոզե Մոուրինյու. «Կոնտեի հետ խոսելու բան չունեմ, բայց ձեռքն անպայման կսեղմեմ»


14:57 , 14 մարտ, 2017

Armfootball.com-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու «Չելսիի» հետ գավաթային խաղից հետո (0-1) չի սեղմել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ձեռքը:

- Եթե տեսնեմ նրան, կսեղմեմ ձեռքը: Այս անգամ չսեղմեցի, քանի որ մտածեցի, որ իմ ֆուտբոլիստները հանդերձարանում իմ կարիքն ունեն, մեր երկրպագուներն էլ արժանի էին, որպեսզի նրանց շնորհակալ լինենք, այնպես որ ես շտապեցի գնալ: Խոստանում եմ՝ եթե տեսնեմ նրան, կսեղմեմ ձեռքը: Կոնտեի հետ խոսելու ընդհանրապես ոչ մի բան չունեմ, բայց ձեռքն անպայման կսեղմեմ,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: