«Level up» ՏՏ-ում ` 38.2%-ով


17:30 , 13 մարտ, 2017
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի և տեղեկատվական ծառայությունների ծավալը 2016 թվականին կազմել է 61.9 մլրդ դրամ։ 2015 թվականի համեմատ ՏՏ ոլորտն աճել է 38.2%-ով։
Image may contain: one or more people and text

Միայն դեկտեմբեր ամսվա ընթացում ՏՏ ոլորտը տվել է 8.7 մլրդ դրամի արտադրանք, որը 47.5%-ով գերազանցում է 2015 թվականի դեկտեմբերի ցուցանիշը։ Հարկ է նշել, որ ծառայությունների նույն խմբի մեջ մտնող հեռահաղորդակցության ոլորտը 2016 թվականին 9.8% անկում է գրանցել։ Հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը նախորդ տարի կազմել է 143 մլրդ դրամ։