Հարավաֆրիկյան հանրապետությունում երիտասարդները հանում են առջևի ատամները հետևելով նորաձևությանը


16:24 , 17 մարտ, 2013

Նորաձևության թրենդները շատ հազվադեպ են ակտուալ մնում մի քանի տասնամյակ: Հարավաֆրիկյան հանրապետությունում արդեն շուրջ կես դար պոպուլյար է առջևի ատամների հեռացումը, որը շատ մոդայիկ է համարվում: Չնայած նրան, որ վիրահատության արդյունում այս երկրի երիտասարդները հավերժ զրկվում են ատամներից, բայց նրանք պնդում են, որ այսպիսի ժպիտը նրանց շատ ավելի է դուր գալիս, քան առաջվանը: Հագնելով ռեփերական հագուստ՝ նորաձևության այս զոհերը ամեն հարմար առիթով ցույց են տալիս իրենց ժպիտը և մաչոյական դեմքի արտահայտություն ընդունում: