Ռուսաստանը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայացնի հաշմանդամություն ունեցող երգչուհին


03:44 , 13 մարտ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանը կներկայացնի Յուլիա Սամոյլովան՝ մի աղջիկ, ով տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով: 26-ամյա երգչուհին Առաջն ալիքի կողմից ընտրվել է որպես Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթի մասնակից: Այս մասին գրում է Life.ru-ն:

Յուլիա Սամոյլովան հայտնիություն է ձեռք բերել՝ առաջին անգամ հայտնվելով հեռուստատեսությունում «Фактор А» վոկալի շոուի երրորդ եթերաշրջանում: 2013 թվականին աղջիկը հիացրեց ժյուրիի անդամներին իր երգով և նրանով, որ երգեց հաշմանդամի սայլակին նստած: 13 տարեկանում են նրա մոտ ախտորոշել հիվանդությունը: Աղջիկը պատմում է, որ հաշմանդամի սայլակին է հայտնվել մանուկ հասակում արված պատվաստումից: 

«Фактор А»-ում նա գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ հետո դարձավ Սոչիում Պարաօլիմպիկ խաղերի բացման արարողության մասնակից: