Ժամեր առաջ՝ մարտի 12-ին, դերասան, հումորիստ Հայկ Մարությանը կրկին հայր է դարձել. ծնվել է նրա չորրորդ զավակը:
Ուրախալի լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գյումրիի Պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Վերջինիս գրառումից պարզ է դառնում, որ Հայկի չորրորդ բալիկը տղա է: Նրան անվանակոչել են Արման:
Նշենք, որ Հայկ Մարությանն ունի ևս մեկ որդի և երկու աղջիկ: