Ուղևորահոսքի պրոգրես. 18.5 % աճ 2017-ին


19:00 , 11 մարտ, 2017

2017 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136 263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

2017 թվականի փետրվար ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ, որը նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 233 տոկոսով:

2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայանների ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 21,6 տոկոսով և կազմել է 309 628 մարդ:

Image may contain: text