2016թ. Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը ԱՊՀ-ում հյուրանոցային նոր համարների թվով։ Անցած տարի Հայաստանը զբոսաշրջիկներին սկսել է հյուրընկալել 3 բրենդային հյուրանոց, որոնք ունեն ընդհանուր առմամբ 571 հյուրանոցային համար։
Այդ ցուցանիշով ԱՊՀ երկրների թվում Հայաստանը զիջել է միայն Ռուսաստանին, որտեղ ստեղծվել է 3200 բրենդային հյուրանոցային համար։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բելառուսը՝ 414 հյուրանոցային համարով։