Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները կանցկացվեն մինչև մայիսի 9-ը


15:09 , 11 մարտ, 2017

1476165914_1Araratnews.am-ը գրում է.

Հարավային Կորեայի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հայտարարել է մինչև մայիսի 9-ը երկրում նախագահի ընտրություններ անցկացնելու մասին. հաղորդում է Ria.ru-ն:

ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրությունները կլինեն արդար ու ազատ: Պաշտոնյան, սակայն, անհանգստություն է հայտնել, որ քաղաքական տարաձայնությունները կարող են հանգեցնել «շատ լարված մթնոլորտի»:

Հիշեցնենք, որ նախօրեին երկրի մայրաքաղաք Սեուլում նախագահ Պակ Կին Հեի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով մարդիկ են զոհվել: