Ռուսաստանը կշարունակի Արցախի հարցի կարգավորման միջնորդական առաքելությունը. ՌԴ ԱԳՆ


16:16 , 10 մարտ, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանը մտադիր է շարունակել Արցախի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության դրույթների հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հիշեցրել է, որ այդ փասատթղթերում ասվում է խնդրի ռազմական լուծման անթույլատրելիության մասին, դրանցում նաեւ առկա է կոչ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ հարցը լուծել առանց ուժ կիրառելու:

«Եռյակի կողմից համաձայնեցված մոտեցումներին զուգահեռ կշարունակվեն նաեւ Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հատկապես մտերիմ հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծ կարծիքներ փոխանակել գլխավոր հարցերի շուրջ», — հավելել է նա: