Հետաքրքիր է...


22:56 , 16 մարտ, 2013

1. ՙՖիգարոյի ամուսնությունը՚ կատակերգության հեղինակ Պ.Բոմարշեն կատարել է հայտնագործություն ժամագործության բնագավառում:

2. Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայում փոխվել է 40 կառավարություն:

3. Օպերային ներկայացումներից մեկի ժամանակ, որին մասնակցում էր հանրաճանաչ տենոր Ջովանի Բատիստա Ռուբինին, ներկա էր Ռոսսինին: Վերջինիս կողքին նստած էր մի երաժշտասեր, ով շարունակ ձայնակցում էր երաժիշտներին: ՙԱպուշ՚,-մրթմրթաց համբերությունը կորցրած կոմպոզիտորը: ՙԴա ինձ է վերաբերվում՚,-հարցրեց զայրացած հարևանը: ՙԱստված մի արասցե,-ասաց Ռոսսինին,- դա վերաբերվում է Ռուբիննիին, որ խանգառում է քեզ լսել՚:

4. Ծովային կաղամարները կարող են ժամում 150 կմ արագություն զարգացնել: Կաղամարը արագություն զարգացնելով` կարող է ջրից դուրս թռչել 10 մ բարձրությամբ և 50-60 մ երկարությամբ: