ՌԴ-ն վերացրել է Թուրքիայից ծաղիկների և բանջարեղենի ներմուծման արգելքը


14:50 , 10 մարտ, 2017

ov700Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը վերացրել է Թուրքիայից որոշ տեսակների բանջարեղենի և ծաղիկների ներմուծման արգելքը. BBC Russian-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում:

2016-ի հունվարի 1-ից արգելվել էր գյուղմթերքի ներմուծումը Թուրքիայից: Ցուցակում ընդգրկված էին՝ նարինջը, մանդարինը, դեղձը, ելակը, լոլիկը, վարունգը, ծաղկակաղամբը և բրոկոլին: