Ռեփեր Լիլ Ուեյնը ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց


21:43 , 16 մարտ, 2013

Ռեփեր Լիլ Ուեյնը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրան ծայրահեղ վիճակում հիվանդանոց են տեղափոխել ուրբաթ գիշերը: Համաձայն տեղեկատվության՝ 30-ամյա երգչի մոտ նոպաներ են սկսվել, սակայն թե ինչպիսի նոպաներ՝ չի հաղորդվում: Լրագրողները պարզել են, որ նա այժմ գտնվում է կոմայի մեջ, նրան միացված է արհեստական շնչառություն, սակայն նրա վիճակը կայուն է: Մի քանի օր առաջ Ուեյնը դիմել էր բժիշկներին, նրա օրգանիզմում թմրանյութերի մեծ չափաբաժին էր հայտնաբերվել, և երգչին ստամոքսի լվացում էին կատարել: Թե այս անգամ որն է երգչի վատ ինքնազգացողության պատճառը՝ հայտնի չէ: