Արյան մեջ կրկնապատկվում են լեյկոցիտների թիվը: Այս իմունային համակարգը ստուգումներ է կատարում իրեն հատկացված մարզերում: Մարմնի ջերմաստիճանը ընկնում է: Բիոլոգիական ժամացույցները ահազանգում են՝ ժամանակն է քնելու:
Մարմինը էլ ավելի է թուլանում, բայց ամեն մի բջիջում ամբողջ ուժով տեղի են ունենում վերականգնման աշխատանքներ:
Գիտակցությանը սկսում են տիրել երազները, իսկ ուղեղը շարունակում է աշխատել՝ հերթով դարակներով դասավորելով օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան:
Քունը անչափ զգայուն է: Ժամանակին չբուժված ատամի կամ վաղուց տրավմայի ենթարկած ծնկի ցավը կարող են խանգարել քնելուն մինչ առավոտ:
Բոլոր օրգանները հանգստանում են, միայն լյարդն է գործում ամբողջ ուժով՝ մաքրելով քնած օրգանիզմը հավաքված շլակներից:
Ամբողջական ֆիզիկական անկում: Արյան ճնշումը ամենացածր կետում է, պուլսն ու շնչառությունը հազվադեպ են:
Ուղեղը մատակարարվում է արյան մինիմալ քանակությամբ, այն պատրաստ չէ արթնանալու: Փոխարենը լսողությունը չափազանց սրվում է. կարելի է արթնանալ ամենաչնչին ձայնից:
Երիկամները հանգստանում են, մկանները քնած են, նյութափոխանակությունը դանդաղած է: Ըստ էության՝ օրգանիզմը արդեն պատրաստ է արթնանալուն:
Շարունակությունն՝ այստեղ