Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց Թուրքիա


12:19 , 9 մարտ, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց ԹուրքիաBarometer.am-ը գրում է.

Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնեց Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկի առջև սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով:
Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան և Վարուժան Կոջոյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոև և Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան: