Զաքիր Հասանովը` տեղեկատվական «փուչիկի» գլխավոր հերոս


11:32 , 9 մարտ, 2017

Картинки по запросу զաքիր հասանովԱդրբեջանում մամուլի հրապարակումները շարունակում են խիստ վերահսկողության տակ գտնվել: Սահմանափակումները հատկապես վերաբերում են ռազմական տեղեկատվությանը:

Վերահսկողության նպատակը հասարակության շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության վարկանիշը պահելը և դժգոհությունների ալիքի զարգացումը կանխելն է:

Սակայն դժվար թե դա երկարաժամկետ կտրվածքով ցանկալի արդյունք տա, ամեն դեպքում տեղեկատվական հոսքը սոցիալական ցանցերի միջոցով դուրս գալիս են և ժամանակակից աշխարհում ամեն ինչ չէ, որ կարելի է թաքցնել կամ ներկայացնել յուրովի: