Զինվորականների անակնկալը՝ գյումրեցիներին


18:17 , 8 մարտ, 2017
Aravot.am-ը գրում է.
 Այսօր Գյումրու Ռիժկովի անվան ճեմափողոցում զինվորականները կանգնեցնում էին քաղաքի այս հատվածով անցնող բոլոր կանանց ու աղջիկներին և ծաղիկներ նվիրում։ Ի դեպ, ծառայակից ընկերներն էլ զուգահեռ հասցնում էին նաև լուսանկարել այդ պահը։
 Նկատենք, որ պատգամավորության թեկնածուների շտաբներն էլ բավական ակտիվ էին, ծաղիկներով ծանրաբեռնված մեքենաներ տեսանք մի քանի շտաբների դիմաց, սակայն, ամենահաճելին ու, բնականաբար, անշահախնդիրը հայրենիքի պաշտպանների անակնկալն էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։