Էներգախնայողության նոր մեթոդներ ՀՀ-ում


11:23 , 8 մարտ, 2017

Картинки по запросу էլեկտրաէներգիաՀայաստանի գյուղական համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով առաջիկայում կմեկնարկի առաջնեկային փորձնական ծրագիր՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում։ Գործադիր մարմինը հաստատել է համայնքին «Արևային ջրատաքացուցիչներ» տրամադրելու և բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։ Սպասվում է, որ ստեղծվելու է շրջանառու ֆոնդ՝ շուրջ 40 մլն դրամի չափով։

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է արևային ջրատաքացուցիչների համակարգ, որը թույլ կտա ամբողջությամբ ապահովել կենցաղային տաք ջրի պահանջարկը։

Արևային ռեսուրսն անվճար է, իսկ ներդրումը ներառում է միայն սարքի արժեքը: Հաշվի առնելով այդ ամենը՝ առաջարկվել է ստեղծել շրջանառու ֆոնդ, որտեղ կկուտակվեն խնայողությունների արդյունքում հետ վերադարձած գումարները: Սպասվում է, որ դրանք հետագայում կուղղվեն նույն ընտանիքներում նմանատիպ էներգաարդյունավետ այլ ծրագրերի իրականացմանը։