Տղամարդը 20 տարի անցկացրել է այս արկտիկական քարանձավում. միայն տեսեք, թե ինչպիսին է այն ներսից


02:55 , 8 մարտ, 2017

Քանդակագործ Թիմ Լինհարթինի մոտ 20 տարի առաջ անհավանական միտք հղացավ: Թիմը կերպարներ է ստեղծել սառույցից, և մի անգամ շատ համարձակ միտք է հղացել՝ սառույցով կոնտրաբաս պատրաստել:

Երբ վարպետը լսել է գործիքի ձայնը, հասկացել է, որ հրաշք է ստեղծել: Այդ օրվանից Թիմը երազանք ունի:

Սկզբում բոլորը նրան խենթ էին համարում, բայց երբ մարդիկ լսել են սառցե երաժշտական գործիքների ձայները, անմիջապես փոխել են իրենց կարծիքը:

Ի վերջո Թիմը սառցե երաժշտություն անվանումով նվագախումբ է ստեղծել: Այսօր նվագախմբում կա ջութակ, թավջութակ, կոնտրաբաս, կիթառ, ալտ, բանջո, քսիլոֆոն, մանդոլինա և հարվածային գործիքներ:

Դրանք նվագում են հատուկ սառցե քարանձավում, որտեղ ջերմաստիճանը միշտ զրոյից ցածր է:

Երբ սրահում լսվում են սառցե երաժշտական գործիքների առաջին ձայները, լսողները շունչը պահում են: