Այսօր կներկայացնենք բաղադրատոմս, որը ոչ միայն կօգնի դեպիլյացիա անել, այլև մաքրում է մաշկի եղջերացած շերտը:
Բաղադրիչները՝
Պատրաստումը՝
Խառնիր սուրճի մրուրը և սոդան:
Որպեսզի միջոցը չափազանց չոր չստացվի, մի քանի կաթիլ յուղ ավելացրու:
Բաղադրիչները լավ խառնիր, մինչև համասեռ զանգված ստացվի:
Ստացված խառնուրդը քսիր անցանկալի մազերով հատվածներին, մաշկը նախապես պահիր գոլորշու վրա լոգարանում կամ վաննայում:
Սկրաբը հավասար շերտով քսիր և մերսիր մոտ 10-15 րոպե:
Հետո լվա տաք ջրով:
Այս միջոցն ամեն օր օգտագործիր, դեպիլյացիայի կուրսը 1 շաբաթ է:
Միայն թե աշխատիր միջոցը հավասար քսել:
Նկատի ունեցիր, որ այս միջոցը ավելի լավ է չքսել բիկինի գոտուն, քանի որ այդ հատվածի մաշկը շատ նուրբ է:
Բայց ոտքերի և ձեռքերի համար դա պարզապես իդեալական տարբերակ է:
Արդեն մեկ շաբաթ անց գեղեցիկ հարթ մաշկ կունենաս: