Ազատության հրապարակում նկարահանվող «ֆիլմի» ռեժիսորը կեսից մահացել է


15:39 , 16 մարտ, 2013

Էն, ինչ հիմա կատարվում է Ազատության հրապարակում ու դրա շուրջ, շատ նման ա վատ կինոյի: Երբ նկարահանումների կեսից ռեժիսորը մահանում է, իսկ քանի որ բյուջեն արդեն սպառված ա, ռեժիսորի պարտականությունները կատարում են ստեղծագործական խմբի մյուս անդամները: Ընդ որում` օրը մեկը: Արդյունքում ֆիլմը կորցնում է իր տրամաբանական գիծը, կադրերի հերթականությունը դառնում է իրարամերժ, իսկ հանդիսատեսը, հոգնած էդ անհեթեթությունից, կեսից լքում է կինոդահլիճը: